Ադրբեջանը կալանավորել է Դավիթ Բաբայանին

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել, որ սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի Հանրապետության իրավապահ մարմինները բերման են ենթարկել Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Դավիթ Բաբայանը հայտնել էր, որ ինքնակամ պատրաստվում է Ստեփանակերտից մեկնել Շուշի։