Ադրբեջանի նախագահը հաստատել է Բելառուսի առաջարկը՝ մասնակցելու Ղարաբաղում ենթակառուցվածքների արդիականացմանն ու կառուցմանը

Ադրբեջանի նախագահը հաստատել է Բելառուսի առաջարկը՝ մասնակցելու Ղարաբաղում ենթակառուցվածքների արդիականացմանն ու կառուցմանը

Սանկտ Պետերբուրգում կայացել է Ադրբեջանի և Բելառուսի նախագահներ Իլհամ Ալիևի և Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը։ Այդ մասին հաղորդում է Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունը։

Հաղորդվում է, որ կողմերը պայմանավորվել են, որ միջկառավարական հանձնաժողովի և երկու երկրների կառավարությունների պատասխանատուները կմշակեն առաջիկա տարիների համատեղ աշխատանքի ծրագիր։ Այդ թվում՝ արդյունաբերության, գյուղատնտեսության, շինարարության և ռազմարդյունաբերական ոլորտներում համատեղ համագործակցության նախագծեր։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանի նախագահը հաստատել է Բելառուսի առաջարկը՝ մասնակցելու Ղարաբաղում ենթակառուցվածքների արդիականացմանն ու կառուցմանը։ Այդ կապակցությամբ Ալիևն ու Լուկաշենկոն քննարկել են նաև միջազգային օրակարգը։

«Ադրբեջանի ղեկավարը բելառուս գործընկերոջը մանրամասն տեղեկացրել է Կովկասում տիրող իրավիճակի մասին», - ասվում է Լուկաշենկոյի մամուլի ծառայությունում, հավելելով, որ պետությունների ղեկավարները քննարկել են Բելառուսի նախագահի Ադրբեջան կատարելիք այցը։

«Նշվեց, որ բարձր մակարդակի հանդիպումներն ու շփումները նպաստում են երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը։ Պետությունների ղեկավարները վստահություն են հայտնել, որ մեր կապերը կշարունակեն ամրապնդվել, և մտքերի փոխանակություն է տեղի ունեցել հետագա շփումների և համագործակցության հեռանկարների շուրջ»,- ասված է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։