«Նապոլեոնի» ռեժիսորը պատասխանել է ֆրանսիացիների քննադատությանը
«Նապոլեոն» պատմական ֆիլմի ռեժիսոր Ռիդլի Սքոթը պատասխանել է ֆրանսիացիների քննադատությանը։ Գրել է BBC-ն։
Նշվում է, որ մի շարք ֆրանսիական հրատարակություններ հրապարակել են ակնարկներ, որոնցում քննադատները բացասաբար են արտահայտվել ֆիլմի մասին։
«Ֆրանսիացիները նույնիսկ իրենք իրենց չեն սիրում։ Այն հանդիսատեսին, որին ես ցուցադրեցի ֆիլմը Փարիզում, ամեն ինչ դուր եկավ»,- ասել է կինոռեժիսորը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչ կարծիք ունի այս ակնարկների մասին։
Ավելի վաղ ամերիկացի դերասան Խոակին Ֆենիքսը բացատրել էր «Նապոլեոնում» գլխավոր դերը խաղալու իր որոշումը։ «Ես այնպիսի անհավատալի փորձ ունեցա Ռիդլիի հետ «Գլադիատորի» վրա աշխատելու ժամանակ, այնքան երիտասարդ էի: Սա իմ առաջին մեծ նախագիծն էր։ Ես իսկապես քաղցած էի նորից ունենալ այդ հուզիչ փորձը կամ նման մի բան»,- ասել էր նա: