Բժիշկը զգուշացրել է երիկամների հիվանդությունների հիմնական պատճառների մասին

Նեֆրոլոգ Օլգա Կոզինան նշել է երիկամների հիվանդությունների առաջացման հիմնական պատճառները։ Դրանց մասին բժիշկը զգուշացրել է ՌԻԱՄՈ-ի հետ զրույցում։
«Դրանց տարածման պատճառներից են՝ կյանքի տեւողության ավելացումը, սրտանոթային հիվանդությունների բարձր հաճախականությունը, շաքարային դիաբետը, երիկամների վնասումը թմրամիջոցների պատճառով, ինչպես նաև վատ սնվելը և նստակյաց ապրելակերպը», - բացատրել է Կոզինան՝ խոսելով երիկամների հիվանդությունների մասին։
Մասնագետը նշել է, որ երիկամների նման հիվանդությունները հաճախ ընթանում են առանց ախտանիշների, ինչը դժվարացնում է դրանց ժամանակին ախտորոշումը։ Բացի այդ, շատ մարդիկ անտեսում են իրենց ախտանիշները՝ հոգնածություն, արյան բարձր ճնշում, մեջքի ստորին հատվածի ցավ, այտուց կամ մեզի փոփոխություն:
Դա, ըստ բժշկի, կարող է հանգեցնել հիվանդության առաջընթացի և լուրջ բարդությունների, այդ թվում՝ երիկամային անբավարարության։ Հիվանդների մոտ 40 տոկոսը երիկամային խնդիրների մասին իմանում է միայն երիկամային քրոնիկ անբավարարության փուլում։