Թբիլիսիում բողոքի ցույցեր են՝ պարտադիր զորակոչի դեմ

Թբիլիսիում բողոքի ցույցեր են՝ պարտադիր զորակոչի դեմ

Թբիլիսիի կենտրոնում բողոքում են պարտադիր զորակոչի դեմ, հայտնում է Sputnik Грузия-ն։ 

Խորհրդարանի շենքի մոտ ակցիա է ընթանում «պարտադիր զորակոչը ստրկություն է, ստրկությունն անբարոյականություն է» լոզունգներով։

Վրաստանում «Գիրչի» («Կոն») ընդդիմադիր կուսակցությունը և նրա կողմնակիցները պահանջում են վերացնել պարտադիր զինվորական ծառայությունը և չընդունել պաշտպանական նոր օրենսգիրքը: