Թեստ․ գի՞տես արդյոք պետությունների մայրաքաղաքների անվանումները

Իրաքը արաբական պետություն է Հարավարևմտյան Ասիայում: Այս երկիրը, հյուսիսից և հարավից սեղմված լինելով Տավրոսի ու Զագրոսի լեռներով, հիմնականում տեղաբաշխված է Տիգրիսի և Եփրատի ցածրավայրում, որը հնում կոչվում էր Միջագետք:
Այսօրվա Իրաքը, իհարկե, շատ ավելի մեծ է, քան Միջագետքը. այն հյուսիսում ընդգրկում է Քրդստանի լեռները, հարավում և հարավ-արևմուտքում՝ ավազուտային Սիրիա-Արաբական սարահարթը: Թեպետ Իրաքը գտնվում է Պարսից ծոցի մոտ և ունի ընդամենը 50կմ ծովափ, սակայն այստեղից է առաջացել նրա «իրաք» (արաբերեն նշանակում է ափ կամ ծովափ) անվանումը: