Նավթի գինը բարձրանում է

Նավթի գինը բարձրանում է

Նավթի համաշխարհային գները հինգշաբթի առավոտյան կայունանում են չորեքշաբթի օրվա գների իջնելուց հետո՝ հավասարակաշռվելով ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) եւ արտաքին քաղաքական ռիսկերի միջեւ, վկայում են աճուրդների տվյալները։

Brent տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների գինն ավելանում է 0,38 տոկոսով՝ մեկ բարելը 90,17 դոլար, WTI-ի նոյեմբերյան ֆյուչերսների գինը՝ 0,37 տոկոսով՝ 83,25 դոլար։