Արժանապատիվ ապրելու խնդիր ունենք՝ թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում․ Բեքարյան

Երկու տարի է՝ մենք չավարտվող պատրության մեջ ենք։ Այդ մասին այսօր «Դեկտեմբերի 10. կամքի, կյանքի, հաղթանակի խորհուրդ» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասաց քաղաքական վերլուծաբան Կարեն Բեքարյանը։

Նրա խոսքով՝ մենք ուզում ենք, որ մեր քաղաքացին, ազգակիցն ունենա վաղվա նկատմամբ հավատ, որ կարող է իր երկրում արժանապատիվ ապրել։

«Այդ խնդիրը և՛ Հայաստանում, և՛ Արցախում արդիական է։ Մենք հիմա փորձում ենք համախմբվել, որ այդ բացասականը վերացնել լինի՝ հնարավորինս մոտ ապագայում։ Մենք ուզում ենք ցանկացածին տալ գաղափար, որ ունենք հերոս, որի կողքին "բայց" տերմինը չօգտագործվի։ Այսինքն՝ չասենք՝ հերոս է, բայց․․․ Մենք սրա մասին պետք է բարձրաձայն խոսենք, սա պետք է պահանջենք մեզնից։ Մենք պետք է հասկանանք, որ անգամ լավագույն նպատակներով ստեղծված միֆերը պետք է իրականություն դարձնելու կամք ունենանք։ Հակառակ դեպքում այն թղթե տնակի պես փլվելու է»,- ասաց Բեքարյանը։

Նա շեշտեց՝ ոչ մի իշխանություն չի կոտրի ապագան, եթե անհատն իր տեղում լինի, հիմա պետք է այդ անհատի ստեղծման սաղմը դրվի։ 

«Որ այդ անհատը որևէ մեկին ավելի չատի, քան կսիրի հայրենիքը։ Նա չպետք է հոգնի պայքարելուց ու հայրենիքի կտորը ուսապարկի նման դեն նետի։ Ամենքս պետք է հասկանա, որ իր ու հետագա սերնդի համար է պատասխանատու»,- նկատեց Բեքարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։