Գանձակում բախվել են «Nissan» ու «Լադա», վիրավnր կա․ Shamshyan

Երեկ՝ փետրվարի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21։20-ի սահմաններում Գանձակ բնակավայրի Աբրահամյան փողոցում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 32-ամյա Ռաֆայել Մ․-ի վարած «Nissan» մակնիշի և 24-ամյա Հայկ Մ․-ի վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Լադա»-ի ուղևոր, Գեղարքունիքի մարզի բնակիչ 23-ամյա Արամ Դ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։
Վթարի մասին ոստիկանության Գավառի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սարգիս Մարգարյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։