Տղամարդը եղանը մտցրել է ծանոթի գլուխը

Տղամարդը եղանը մտցրել է ծանոթի գլուխը

Ռուսաստանի Նովոսիբիրսկ քաղաքում կոնֆլիկտի ժամանակ եղանով խողխողել է ծանոթին ու դարձել գործով մեղադրյալ։ Գրել է lenta.ru-ն։

Նովոսիբիրսկում տեղի բնակչի վրա եղանով հարձակումից հետո քննիչները քրեական գործ են հարուցել սպանության փորձի փաստով։ Հայտնել է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ Քննչական կոմիտեի մարզային վարչությանը։

Հետաքննության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 3-ին քաղաքի Կալինինսկի թաղամասի ավտոկայանատեղիում։ Նախկինում ծանոթ երկու տղամարդու միջև կոնֆլիկտ է տեղի ունեցել, որի ժամանակ նրանցից մեկը եղանը մտցրել է մյուսի գլուխը։

54-ամյա տուժածին ցուցաբերվել է որակյալ բուժօգնություն։ Ամբաստանյալը կալանավորված է։