ՀՅԴ երիտասարդները ԱՄՆ-ում փակցրել են «Փաշինյանը ձախողեց Հայաստանը» գրությունը (տեսանյութ)

ՀՅԴ երիտասարդները ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության շենքին փակցրել են «Փաշինյանը ձախողեց Հայաստանը» գրությունը։
Նիկոլ Փաշինյանն իր կնոջ հետ ԱՄՆ-ում է և մասնակցելու է կրոնական հարցերով համաժողովի։
Փաշինյանը Վաշինգտոնում կմասնակցի 5-րդ ամենամյա Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին, ինչպես նաև «Ազգային աղոթքի նախաճաշին»։
Նախատեսված են նաև մի շարք այլ հանդիպումներ։