«Ռոսատոմի» շնորհիվ կերկարաձգվի ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործումը

Կառավարության վաղվա նիստի օրակարգում ընդգրկված հարցերից մեկով առաջարկվում է թույլատրել «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲ ընկերությանը Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 14-ի N 1597-Ա որոշման N 2 հավելվածով սահմանված ծրագրով նախատեսված միջոցառումների կազմակերպման և կատարման պլանով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով «Ռուսատոմ Սերվիս» բաժնետիրական ընկերության հետ մեկ անձից գնման ձևով կնքել պայմանագիր։
Պայմանագրի գինը չի կարող գերազանցել 65 000 000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ գումարի չափը։
Նախագիծը զեկուցվող է, և այն զեկուցելու է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ Խոսքը ՀԱԷԿ երկրորդ էնեգրաբլոկի շահագործման ժամկետի երկարացման մասին է, որի շրջանակներում էլ պայմանագիր են կնքում «Ռուսատոմ Սերվիսի» հետ։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2023 թվականի մարտի 23-ին ընդունվել է N393-Ա որոշումը «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության N2 էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնելու (այսուհետ՝ ՇԺԵ-2) նպատակով գործընթաց սկսելու մասին», իսկ 2023 թվականի սեպտեմբերի 14-ին՝ N1597-Ա որոշումը «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության N2 էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնելու (ՇԺԵ-2) ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր) և «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության N2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման (ՇԺԵ-2) ծրագրով նախատեսված միջոցառումների կազմակերպման և կատարման պլանը հաստատելու մասին» որոշումը:
Ուստի վերոնշյալ որոշման ընդունումը հնարավորություն կտա կնքել Պայմանագիր «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ-ի հետ և սկսել Հայկական ատոմային էլեկտրակայանի
2-րդ էներգաբլոկի շահագործումը։
Վահե Մակարյան