200 մլն դոլարի հագուստ ու տեքստիլ արդատրանք ենք արտահանել 2022-ին․ էկոնոմիկայի փոխնախարար

Առաջիկա չորս տարիներին ամեն ինչ անելու ենք՝ խթանելու տեքստիլ արդյունաբերության զարգացումը։ Այդ մասին կառավարության այսօրվա նիստում ասաց էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գևորգյանը։

Նրա խոսքով՝ ընտրվել է հենց այս ոլորտը, քանի որ 2011-2020 թթ․ ընթացքում մոտ 40% աճ է գրանցվել նշված ոլորտի արտադրանքի արտահանման դինամիկայում։

«2022-ին մենք նկատեցինք, որ արտահանման ծավալները հատել են 200 մլն ԱՄՆ դոլարի սահմանը, և ունեցել ենք 15.7% աճ՝ 2021 թվականի նկատմամբ»,- նշեց փոխնախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։