Ադրբեջանին ութ գյուղերի վերադարձի հարցին պատասխաններ կտա դեմարկացիայի գործընթացը. նախարար

Ադրբեջանին ութ գյուղերի վերադարձի հարցին պատասխաններ կտա դեմարկացիայի գործընթացը. նախարար

Մեզ հետ տարբեր հանդիպումների ընթացքում միջազգային մեր գործընկերները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում ծրագրի նկատմամբ և փորձում են մեզ հետ հանդիպումներում նախանշել, որ իրենք հետաքրքրված են և պատրաստ են ներգրավվել շինարարության հարցերում: Այս մասին տարեվերջյան ասուլիսում հայտարարեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանի հայտարարած «խաղաղության խաչմերուկ» նախագիծն ընդունվել ՀՀ գործընկերների կողմից:

«Ազդակները դրական են»,- ասաց նա:

Անդրադառնալով Ադրբեջանին ութ գյուղերի վերադարձի մասին հարցին, ինչի մասին երեկ հայտարարել էր Բաքուն, Սանոսյանը նշեց. «Կան որոշ տարածքներ, որոնք Ադրբեջանն է նախանշում և կան տարածքներ, որ մենք ենք դրանց մասին խոսում: Պետք է տարածքները նախանշել, իրավաբանական հիմքերը հանել, և այնուհետև տեղի ունենա երկու գործընթաց՝ փոխանակում կամ ֆիզիկապես թողնել, զուտ տարածական որոշակի կարգավորումներ ունենալ»:

Ըստ նրա՝ սահմանների դեմարկացիան կարող է այս հարցերի պատասխանները տալ:

Նախարարը վստահ է, որ դեմարկացիայի գործընթացի շրջանակում այս հարցերը պատասխաններ կստանան: