Արևմուտքը մեզ ազդակ չի տալիս ՌԴ-ին քշելու․ Նիկոլ Փաշինյան
ՀԱՊԿ առաքելությունը ՀՀ տարածքում չի գործում մի պարզ պատճառով, որ, ըստ էության, չի մատնանշում, թե որն է իր պատկերացրած ՀՀ տարածքը։ Այս մասին այսօր լրագրողների հետ ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ֆունդամենտալ պրոբլեմը էս ա։ Երբ ՀԱՊԿ-ը սա հստակ կընդգծի, պրոբլեմների 90 տոկոսը կվերանա։ Եթե չեմ սխալվում, նախորդ ասուլիսին էլ ենք այս նրբությանն անդրադարձել։ Մենք Արևմուտիքից՝ ՌԴ-ին չքշելու, կամ դուրս մղելու, կամ որևէ ձևով հարաբերությունները խզելու ազդակ չենք ստանում և չենք ստացել և չեմ կարծում, որ այդպիսի ազդակ երբևէ կլինի։ Ազդակները կարող են լինել երկկողմ հարաբերությունների զարգացման կամ ընթացքի մասին, ինչը վերաբերում է այդ թվում ՌԴ-ին»,-ասաց նա։
Փաշինյանի խոսքով՝ ՌԴ գործընկերի հետ շատ թափանցիկ են աշխատում և որևէ մութ կետ չկա։
Մանրամասները՝ տեսանյութում