Արցախի ԱԺ-ն վաղաժամկետ դադարեցրեց Արցախի գլխավոր դատախազի լիազորությունները

Արցախի ԱԺ-ն վաղաժամկետ դադարեցրեց Արցախի գլխավոր դատախազի լիազորությունները

Ինչպես ավելի վաղ MediaHub-ը հայտնել էր, Արցախի ԱԺ-ն քիչ առաջ վաղաժամկետ դադարեցրեց Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի լիազորությունները:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը փետրվարի 28-ին հանդես է եկել պաշտոնական հաղորդագրությամբ, որում ասվում է.

««Դատախազության մասին» օրենքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի համաձայն՝ փետրվարի 24-ին Գլխավոր դատախազը Ազգային ժողով էր ներկայացրել հրաժարականի դիմում և սահմանված կարգով կրկին դիմում է ներկայացրել փետրվարի 28-ին: Ըստ այդմ՝ «Դատախազության մասին» օրենքի 62-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ փետրվարի 28-ից վաղաժամկետ դադարել են գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանի լիազորությունները»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նշել էր իր ուղերձում, որ առաջարկել է Արցախի պետնախարարի պաշտոնը ստանձնել Գուրգեն Ներսիսյանին:

Սպասենք նշանակման հրամանագրին: