Ամերիկյան ավիատիեզերական ընկերությունը արգելափակել է Ուկրաինայի հասանելիությունն արբանյակային լուսանկարներին

Ամերիկյան ավիատիեզերական ընկերությունը արգելափակել է Ուկրաինայի հասանելիությունն արբանյակային լուսանկարներին

Ամերիկյան Maxar Technologies ավիատիեզերական ընկերությունը արգելափակել է Ուկրաինայի հասանելիությունը արբանյակային լուսանկարներին։

Անջատումը հետեւանք է ԱՄՆ կառավարության կողմից Ուկրաինային հետախուզական տվյալներ տրամադրելու արգելքի։ Այսինքն՝ Թրամփն արգելել է ամերիկյան ընկերություններին և կոմերցիոն ծառայություններին արբանյակային տվյալներ տրամադրել Ուկրաինային, գրել են ԶԼՄ-ները։

«Maxar Technologies»-ը, հավանաբար, Ուկրաինայի համար առևտրային արբանյակային պատկերների հիմնական մատակարարն է ռուսական զորքերի տեղաշարժի, նաև կարևոր օբյեկտների վրա հարվածների հետևանքների մասին։