15-ամյա պատանու պայուսակում ատրճանակ է հայտնաբերվել

15-ամյա պատանու պայուսակում ատրճանակ է հայտնաբերվել

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները հոկտեմբերի 17-ին Բաբաջանյան փողոցի ավագ դպրոց հերթական ստուգայցի ժամանակ, ապօրինի օդաճնշիչ ատրճանակ պահելու կասկածանքով, բաժին են ներկայացրել 15-ամյա պատանու: Հայտնել է ՀՀ ոստիկանությունը։

Բաժնում նա իր պայուսակից ներկայացրել է օդաճնշիչ ատրճանակ:

Կատարվում է նախաքննություն: