Քննչական մարմինը ներկայացրել է Գայանե Հակոբյանին կալանավորելու միջնորդություն

Քննչական մարմինը ներկայացրել է զոհված զինծառայողի ծնող Գայանե Հակոբյանին կալանավորելու միջնորդություն: Մինչդեռ ի սկզբանե պետք է քննվեր ձերբակալման իրավաչափության միջնորդությունը: Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը:

Նա նշեց, որ դատական նիստն ընդմիջվել է, ժամը մեկին սկսվելու է նիստը, որի ընթացքում քննվելու է թե՛ կալանավորման միջնորդությունը, թե՛ իրենց բողոքը:

«Հույս ունեմ, որ վատագույն տարբերակին՝ կալանավորման բավարարման, այն չի հասնի»,- ասաց Մելիքյանը:

Նա շեշտեց՝ ուղղակի խոսք գնալ չի կարող առևանգման մասին:

Նշենք, որ ընդդիմադիր պատգամավորները և մի շարք այլ հանրության մեջ վստահություն վայելող անհատներ ներկայացրել են երաշխավորություն հացադուլ հայտարարած, քաղաքական դրդապատճառներով կալանավորված Գայանե Հակոբյանի ազատության համար:

Մանրամասները՝ տեսանյութում