Հայաստանի ու Մալայզիայի ԱԳ նախարարները վերահաստատել են երկու երկրների միջև բարեկամությունն ու դիվանագիտական կապերը

Հայաստանի ու Մալայզիայի ԱԳ նախարարները վերահաստատել են երկու երկրների միջև բարեկամությունն ու դիվանագիտական կապերը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Մալայզիայի արտաքին գործերի նախարար դոկտոր Զամբրի Աբդուլ Կադիրը շնորհավորական ուղերձներ են փոխանակել երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ:

Ուղերձներում նախարարներն անդրադարձել են Հայաստանի և Մալայզիայի միջև վերջին երեսուն տարիների ջերմ և բարեկամական հարաբերություններին, որոնք ձևավորվել են փոխադարձ հարգանքի և փոխգործակցության մթնոլորթում։

Նախարարները վերահաստատել են երկու երկրների միջև բարեկամությունն ու դիվանագիտական կապերը՝ ապագայում ևս խորացնելու և համագործակցությունը էլ ավելի սերտացնելու պատրաստակամությունը։