Գյումրիում այսօր կրակոցների ձայներ կլսվեն․ քաղաքապետարանը զգուշացնում է

Գյումրիում այսօր կրակոցների ձայներ կլսվեն․ քաղաքապետարանը զգուշացնում է

Գյումրիի քաղաքապետարանը հայտնում է․

«Ինչպես տեղեկացնում են Գյումրիում տեղակայված ռուսական 102 ռազմաբազայից՝ այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ժամը՝ 09:30-16:30-ն ընկած ժամանակահատվածում ռուսական 102 ռազմական բազայի զինվորական տարածքներում, զորքերի մարտունակության պահպանման համար անցկացվելու են զորավարժանքներ: Զորավարժանքներն ուղղեկցվելու են ձայնային ազդանշանով։

Քաղաքի տարածքում կրակոցների ձայներ լսելիս խուճապի չմատնվել»։