Փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը, պահանջում են չեղարկել միակողմանի զիջումների գործընթացը․ պատգամավոր

Փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը, պահանջում են չեղարկել միակողմանի զիջումների գործընթացը․ պատգամավոր

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Մհեր Սահակյանի հետ Տավուշում ենք: Երեկվանից այստեղ է նաև մեր գործընկեր Գառնիկ Դանիելյանը: Քաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհը, պահանջում են չեղարկել միակողմանի զիջումների գործընթացը:

Ճանապարհն անանցանելի է, ճանապարհի երկայնքով բազմաթիվ բեռնատար և մարդատար մեքենաների կուտակում է»: