Ընտանի հասկի շները պոկվել են իրենց շղթաներից, հարձակվել երեխայի վրա և պատռել նրա դեմքը․ ՌԴ

Ընտանի հասկի շները պոկվել են իրենց շղթաներից, հարձակվել երեխայի վրա և պատռել նրա դեմքը․ ՌԴ

Սոչիում հասկիների կողմից դեմքը պատառոտած տղայի վիճակը սկսել է բարելավվել, այս մասին հայտնում է ՌԴ Առողջապահության նախարարությունը, փոխանցում է РИА Новости-ն։

Բժիշկները դրական դինամիկա են արձանագրել իննամյա երեխայի վիճակում։ Անեսթեզիոլոգիայի և վերակենդանացման կենտրոնի ղեկավար Դմիտրի Պրոմետնոյը հայտնել է, որ տղան ուշքի է եկել և ինքնուրույն շնչում է։

Բժիշկները շարունակում են հակաբակտերիալ թերապիա իրականացնել և բուժել երեխայի վերքերը։ Նա կպատրաստվի վերականգնողական պլաստիկ վիրաբուժության փուլին։

Մինչ այս տղայի հորը ողբերգությունից հետո առաջին անգամ թույլ էին տվել տեսնել որդուն։ 

Միջադեպը տեղի է ունեցել Սոչիում։ Երկու ընտանի հասկի շներ պոկվել են իրենց շղթաներից, հարձակվել երեխայի վրա և պատռել նրա դեմքը։ Ավելի ուշ պարզվել է, որ շների տերը դեպքից առաջ տաս օր չէր կերակրել նրանց։