3 բանվոր զինամթերք է հայտնաբերել․ տուժածներ կան

3 բանվոր զինամթերք է հայտնաբերել․ տուժածներ կան

Ռուսաստանի Պրիմորսկի երկրամասի Վլադիվոստոկ քաղաքում երեք բանվոր զինամթերք է հայտնաբերել։ Այս մասին հայտնել է РЕН ТВ-ն։

Նրանք զինամթերք հայտնաբերել են Վերեշչագինա փողոցում հողային աշխատանքների ժամանակ։ Նրանք որոշել են քանդել այն, ինչի պատճառով էլ արկը, որը, ըստ նախնական տվյալների, հրետանային է եղել, պայթել է։

Բժիշկներին չի հաջողվել փրկել մեկ տուժածի, ևս երկուսը հոսպիտալացվել են։ Նրանց վիճակի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ Ներկայումս պարզվում է, թե որ արկն է պայթել բանվորների ձեռքում և ինչպես է հայտնվել հողային աշխատանքների վայրում։