Առաջընթաց կարող է լինել միայն երկխոսության միջոցով. Կլաարը՝ Միրզոյան–Բայրամով բանակցությունների մասին

Առաջընթաց կարող է լինել միայն երկխոսության միջոցով. Կլաարը՝ Միրզոյան–Բայրամով բանակցությունների մասին

Հուսադրող նորություններ Վաշինգտոնից. Եվրամիությունը ողջունում էՀայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների կայուն ներգրավվածությունը 4 օրվա բանակցությունների ընթացքում: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

«Առաջընթաց կարող է լինել միայն երկխոսության միջոցով։ Մենք շարունակում ենք մնալ Հայաստանի ու Ադրբեջանի կողքին և աշխատել մեր գործընկերների հետ՝ կայուն խաղաղության ձգտմամբ»-գրել է Կլաարը։