Ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են Nissan-ն ու Niva-ն. կա վիրավոր

Ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են Nissan-ն ու Niva-ն. կա վիրավոր

Այսօր՝ մարտի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

Ժամը 13:50-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 31-րդ կմ հատվածում բախվել են Վաղաշեն գյուղի բնակիչ, 33-ամյա Արամ Խաչատրյանի վարած ՎԱԶ-2121 մակնիշի և Ծովակ գյուղի բնակիչ, 39-ամյա Արման Գևորգյանի վարած Nissan մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով Nissan-ի ուղևոր, Ծովակ գյուղի բնակիչ, 26-ամյա Համբարձում Դանիելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն: