Որո՞նք են երիտասարդների շրջանում քաղցկեղից մահացության աճի հիմնական գործոնները

Որո՞նք են երիտասարդների շրջանում քաղցկեղից մահացության աճի հիմնական գործոնները

Գիրությունը և ալկոհոլի օգտագործումը երիտասարդների շրջանում հաստ աղիքի քաղցկեղից մահացության աճի հիմնական գործոններն են: Ասել է Քաղցկեղի ամերիկյան միության ավագ փոխնախագահ Քրիստինա Անունզիատան, գրել է Business Insider-ը։

Ըստ ուռուցքաբանի՝ կոլոռեկտալ քաղցկեղը, որը նաև հայտնի է որպես հաստ աղիքի քաղցկեղ, Միացյալ Նահանգներում մինչև 50 տարեկան տղամարդկանց քաղցկեղից մահացության հիմնական պատճառն է: Բացի այդ, նույն տարիքային խմբի կանանց շրջանում քաղցկեղի այս տեսակը մահացությունների թվով երկրորդն է։

Ուռուցքաբանն այս վիճակագրությունը պայմանավորում է ժամանակակից սննդակարգով, գիրությամբ, ալկոհոլի օգտագործմամբ։

Մասնագետն ընդգծել է, որ երիտասարդների մոտ կոլոռեկտալ քաղցկեղի ագրեսիվ ձևն ավելի հավանական է։