Այս զոհերն ու վիրավորները բոլորիս ապացուցել են, որ պետք է խաղաղության գնալ․ Դանիելյան 

Այս զոհերն ու վիրավորները բոլորիս ապացուցել են, որ պետք է խաղաղության գնալ․ Դանիելյան 

Թշնամու թիրախում հայտնված բնակավայրերը, կարելի է ասել, ամբողջությամբ չեն անցել իրենց բնականոն կյանքին, բայց եթե այսպես շարունակվի, ապա շուտով կվերադառնան դրան։ Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Դանիելյանը՝ անդրադառնալով Սյունիքում տիրող վիճակին։ 

Նրա խոսքով, եթե այսպես շարունակվի, ապա կարող ենք արձանագրել՝ վիճակի որոշակի փոփոխություն կա։ Հարցին՝ արդյո՞ք պետք է ցանկացած սցենարի պատրաստ լինել, թեև Փաշինյանն, օրինակ, խաղաղության դարաշրջանից է խոսում, Դանիելյանը պատասխանեց՝ խաղաղությունն առաջնահերթ ու կարևոր է։

«Այս զոհերն ու վիրավորները բոլորիս ապացուցել են, որ պետք է խաղաղության գնալ, բայց խաղաղության գնալ՝ հարգելով ՀՀ սուվերենությունը, Արցախի քաղաքացիների իրավունքները»,- նկատեց Դանիելյանը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։