Պուտինը հավանություն է տվել Աֆղանստանին հացահատիկի խմբաքանակ հրատապ հատկացնելուն

Պուտինը հավանություն է տվել Աֆղանստանին հացահատիկի խմբաքանակ հրատապ հատկացնելուն

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սկզբունքորեն հավանություն է տվել Աֆղանստանին անհրաժեշտության դեպքում որոշակի քանակության հացահատիկ հատկացնելուն, - ասել է Աֆղանստանում ՌԴ նախագահի հատուկ բանագնաց Զամիր Քաբուլովը։

«Միջգերատեսչական հանձնաժողովը, հետևելով Աֆղանստանում իր աշխատանքի արդյունքներին, իր տեսակետները զեկուցեց նախագահին, և Վլադիմիր Վլադիմիրովիչը սկզբունքորեն կանաչ լույս վառեց անհրաժեշտության դեպքում հացահատիկի որոշակի քանակ հատկացնելու համար՝ հաշվի առնելով Ռուսաստանում սպասվող լավ բերքը։ Նման օգնության ծավալը կորոշի ՌԴ կառավարությունը կոնկրետ իրավիճակում», - ասել է Քաբուլովը Առաջին ալիքի եթերում։

Նրա խոսքերով՝ Աֆղանստանում տնտեսական իրավիճակը լուրջ է, և «այս ամառ այն կարող է վատթարանալ՝ կապված այն բանի հետ, որ անցած ձմեռը շատ ձյունառատ չէր, իսկ բերքահավաքի հեռանկարները հիասթափեցնող են»։

«Ըստ որոշ հաշվարկների՝ Աֆղանստանը կարող է չստանալ  հացահատիկի անհրաժեշտ կանոնավոր ծավալի մինչև 30 տոկոսը, տեսնենք, Աֆղանստանում տարեկան երկու բերք են հավաքում, հիմա առաջին բերքը կլինի ցուցիչ»,- ասել է Քաբուլովը։