Մոսկվան և Կիևը պայմանավորվել են Չեռնոբիլի ատոմակայանի համատեղ պահպանության մասին. Զախարովա

Մոսկվան և Կիևը պայմանավորվել են Չեռնոբիլի ատոմակայանի համատեղ պահպանության մասին. Զախարովա

Մոսկվան և Կիևը պայմանավորվել են Չեռնոբիլի ատոմակայանի համատեղ պահպանության մասին. հայտնել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա մանրամասնել է, որ երկրները համատեղ կվերահսկեն էներգաբլոկների անվտանգությունը։

«Ռուս զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Չեռնոբիլի ատոմակայանը այնպես, որ չվնասեն դրա անվտանգությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նրա էներգաբլոկների համատեղ անվտանգության վերաբերյալ», - ասել է նա։

Զախարովան վստահեցրել է, որ ռուսական կողմը մտադիր է շարունակել գործադրել բոլոր ջանքերը  Չեռնոբիլի ատոմակայանի անվտանգությունն ապահովելու համար։