Կինը դանակահարել է ամուսնուն, երբ վերջինս կոտրել է հեռուստացույցն ու թափել ապուրը

Կինը դանակահարել է ամուսնուն, երբ վերջինս կոտրել է հեռուստացույցն ու թափել ապուրը

Բաշկորտոստանի Ագիդել քաղաքում 62-ամյա կինը դանակահարել է իր սիրելիին, քանի որ վերջինս նրա ապուրը լցրել է լվացարանի մեջ։ Գրել է MASH տելեգրամյան ալիքը։

Վալենտինան ապրել է հաշմանդամ եղբոր հետ և խնամել է նրան։ Նրա կողակից տղամարդը ալկոհոլի ազդեցության տակ երբեմն ծաղրել է եղբորը:

Նա կոտրել է հեռուստացույցը և նոր եփած ապուրը լվացարանի մեջ լցրել:

Դրանից հետո կինը զայրացել է, վերցրել դանակը և դանակով հարվածել տղամարդու որովայնին: Հասկանալով, թե ինչ է արել, վազել է հարևանների մոտ, խնդրել է շտապօգնություն կանչել։ Բայց բժիշկները ժամանակին չեն ժամանել՝ տղամարդը տեղում մահացել է արյան կորստից։

Վալենտինային նախ երկու տարվա ազատազրկում են տվել, այնուհետև դարձրել 4, բայց այն բանից հետո, երբ կինը բողոքարկել է դատարանի վճիռը: