Եթե այդպես է, ինչո՞ւ է Ադրբեջանը շարունակում օկուպացված պահել Հայաստանի տարածքները

Հետաքրքիր է, եթե Դուք նստած լինեիք էս դահլիճում ու էդպիսի մի ելույթ լսեիք՝ մեկժամանոց, և Ձեր առաջ լիներ այն կառավարության ծրագիրը, որը ներկայացնում եք, Դուք, ինչպե՞ս կգնահատեիք։ Մի ելույթ, որը բացարձակ կապ չունի ծրագրով ներկայացված նպատակադրումների հետ, նախընտրական ծրագրով բերված խոստումների հետ, և մի ելույթ, որը հերթական անգամ խեղաթյուրում էր իրականությունը։

Այս հարցն այսօր ուղղեց ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանը Նիկոլ Փաշինյանին, երբ վերջինս ավարտեց կառավարության անցյալ տարվա ծրագրի վերաբերյալ իր ելույթը։

Նա նաև հետաքրքրվեց, թե ինչու է Ադրբեջանն անընդհատ կրակում և շարունակում օկուպացված պահել Հայաստանի տարածքները, եթե Ադրբեջանի նախագահը վերահաստատել է իր հանձնառությունը՝ ճանաչելով Հայաստանի տարածքները։ 

Մանրամասն՝ տեսանյութում