Պաշտոնական Բաքուն հայտնում է, որ մենք՝ հայերս, իբր ոչնչացրել ենք իսլամական հուշարձանները՝ մզկիթները, դամբարանները

Ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Պաշտոնական Բաքուն հայտնում է, որ մենք՝ հայերս, իբր ոչնչացրել ենք իսլամական հուշարձանները՝ մզկիթները, դամբարանները և այլ աղոթատեղիներ։ Տալիս են հստակ թվեր.
Իբր այն ժամանակ Արցախում գործող 67 մզկիթներից 63-ն ամբողջությամբ, իսկ 4-ը` մասամբ ավերված և ենթակա չեն վերականգնման:
Տալիս են մզկիթների քանակի մասին և տեղանքի մասին հստակ թվեր՝
13-ը Շուշիում,
5-ը Ակնայում(Աղդամ),
16-ը Վարանդայում(Ֆիզուլի),
12-ը Կովսականում(Զանգիլան),
5-ը Ջրականում(Ջաբրայիլ),
8-ը Սանասարում(Կուբադլու),
8-ը Բերձորում(Լաչին),
Իսկ պաշտոնական Երևանը ունի հստակ թվեր, թե օրինակ Արցախում քրիստոնեական քանի հուշարձաններ, եկեղեցիներ, մատուռներ, գերեզմաններ և այլ սրբատեղեր են օկուպացիայից հետո ավերվել…