42-ամյա Քիմ Քարդաշյանը լողազգեստով կեցվածք է ընդունել «այլմոլորակայինների» հետ Skims-ի գովազդի համար (լուսանկար)

42-ամյա Քիմ Քարդաշյանը լողազգեստով կեցվածք է ընդունել «այլմոլորակայինների» հետ Skims-ի գովազդի համար (լուսանկար)

Ռեալիթի հեռուստաաստղ, գործարար, ռեփեր Քանյե Ուեսթի նախկին կինը՝ Քիմ Քարդաշյանը, Skims-ի գովազդի համար նկարահանվել է լողազգեստով «այլմոլորակայինների» հետ։ Համապատասխան նկարները հայտնվել են բրենդի Instagram-ի պաշտոնական էջում։

Ներքնազգեստի Skims ապրանքանիշը սոցիալական ցանցերում հայտարարել է լողազգեստների նոր հավաքածուի մասին։ Ապրանքանիշի սեփականատեր 42-ամյա Քիմ Քարդաշյանն անձամբ է մասնակցել գովազդային արշավին՝ ցուցադրելով մի քանի նոր արտադրանք։ Նրան ուղեկցել են այլմոլորակայինների գլուխներով մոդելներ։

Քիմ Քարդաշյանի երկրպագուների կարծիքները կիսվել են. «Տարօրինակ է թվում», «Որտե՞ղ են իրական մարմինները: Թե՞ բոլոր այլմոլորակայինները նույնն են», «Միշտ գիտեի, որ Քիմն այս մոլորակից չէ», - գրել են ոմանք, իսկ մյուսները գովել են աստղին նկարահանման անսովոր հայեցակարգի համար: