Հայաստանի բասկետբոլի Մ18 հավաքականը պարտվել է Մոլդովային

Հայաստանի բասկետբոլի Մ18 տարեկանների հավաքականը շարունակում է իր ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբում:
Երկրորդ խաղում Հայաստանի հավաքականը 69-82 հաշվով պարտվել է Մոլդովայի հավաքականին:
Կայացած առաջին խաղում Հայաստանի Մ18 տարեկանների հավաքականը առավելության էր հասել Ջիբրալթարի նկատմամբ: Հայաստանի հավաքականը երրորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 27-ին` մրցելով Ադրբեջանի հետ: