ԱԳՆ֊ն բացահայտել է ՌԴ նոտային տրված պատասխանը... Դանիել Իոաննիսյանին

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո ՌԴ դեսպանատան՝ ՀՀ ԱԳՆ ուղարկած նոտային ի պատասխան ՀՀ ԱԳՆ-ն ռուս գործընկերների ուշադրությունն է հրավիրել ռուսական մեդիադաշտում հակահայկական բովանդակության առկայությանը: Այս մասին տեղեկանում ենք Իրազեկ քաղաքացիների միավորման ֆեյսբուքյան էջից։
MediaHub.am-ը հայտնել էր, որ ավելի վաղ ԱԳՆ-ից չէին բացահայտել պատասխանի բովանդակությունը։