Ինչպե՞ս աշնանը պաշտպանվել վիրուսներից

Ինչպե՞ս աշնանը պաշտպանվել վիրուսներից

Ուշ աշունը վիրուսային հիվանդությունների ավանդական ժամանակն է։ Ի՞նչ են խորհուրդ տալիս փորձագետներն աշնանային վիրուսներից պաշտպանվելու համար:

Լվանալ ձեռքերը

Մաքրությունն առողջության գրավականն է, հատկապես վիրուսային հիվանդությունների սրման ժամանակ: Որքան հնարավոր է, պետք է հաճախակի լվանալ ձեռքերը, հատկապես ուտելուց առաջ և մարդաշատ վայրերում հայտնվելուց հետո:

Օգտագործել պրոֆիլակտիկայի միջոցներ

Պետք է օգտագործել քթի խոռոչը մաքրող հատուկ հեղուկներ: Դրանք կարող են լինել ծովային աղի հիմքի վրա կամ էլ սովորական աղի լուծույթ։ Այն խոչընդոտում է քթի խոռոչի միջոցով մանրէների և վիրուսների ներթափանցումն օրգանիզմ:

Բարձրացնել իմունիտետը

Ճիշտ սնվել. օգտագործեք առողջ սնունդ, հատկապես մեծ քանակությամբ մրգեր և բանջարեղեն: Սննդակարգի մեջ ընդգրկեք վիտամին C պարունակող մթերքներ` հաղարջ, լոռամիրգ և նուռ:

Օգտագործել թղթե անձեռոցիկներ

Մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել թղթե անձեռոցիկներ, որոնք օգտագործելուց հետո պետք է անմիջապես դեն նետել:

Հիվանդանալիս մնալ տանը

Որևէ դեպքում չի կարելի հիվանդությունը «ոտքի վրա» տանել: Տանը մնալով` հնարավորություն ունեք պահպանել անկողնային ռեժիմ, ժամանակին ընդունել դեղամիջոցներ, կանոնավոր սնվել: