Միջազգային դերակատարները ևս պետք է հետևեն ՄԻԵԴ-ի և ԱՄԴ-ի գծին․ ԱԳՆ խոսնակ

Միջազգային դերակատարները ևս պետք է հետևեն ՄԻԵԴ-ի և ԱՄԴ-ի գծին․ ԱԳՆ խոսնակ

Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է․

«Արդարադատության միջազգային դատարանի՝ Լաչինի միջանցքը բացելու իր հրահանգը վերահաստատելուց հետո, ՄԻԵԴ-ը որոշեց՝ իր 2022 թվականի դեկտեմբերի 21-ի որոշումը մնում է ուժի մեջ, և Ադրբեջանը պետք է ձեռնարկի իր իրավասության ներքո բոլոր միջոցները՝ միջանցքով անվտանգ անցումն ապահովելու համար: Այլ միջազգային դերակատարները ևս պետք է հետևեն այս գծին»։