«Լադա», «Աուրուս», «ՈւԱԶ», «Մոսկվիչ»․ ի՞նչ մեքենաներ է խորհուրդ տվել ՌԴ կառավարությունը պաշտոնյաներին

Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարարությունը կազմել է պետական ծառայողների համար առաջարկվող մեքենաների ցանկը։ Ցուցակում ընդգրկված են «Լադա», «Աուրուս», «ՈւԱԶ», «Մոսկվիչ» մակնիշների, ինչպես նաև չինական Evolute և Haval մեքենաները։ Այս մասին հայտնել է նախարարության մամուլի ծառայությունը։
Ցուցակը ներառում է՝
«Լադա» ապրանքանիշ (մոդելներ՝ Vesta, Vesta SW Cross, Granta, Niva Travel, Niva Legend),
«ՈՒԱԶ» ապրանքանիշ (մոդելներ՝ «Patriot», «Pickup», «Profi», «Hunter», SGR),
«Աուրուս» ապրանքանիշ (մոդելներ՝ Senat, Komendant),
ապրանքանիշ «Moskvich» (մոդելներ՝ 3, 3е, 6),
Evolute ապրանքանիշ (մոդելներ՝ I-Pro, I-Joy, I-Sky),
Haval ապրանքանիշ (մոդելներ՝ Jolion, Dargo, F7/F7x, H9):
Ըստ նախարարության՝ այս որոշումը նպաստում է ինչպես ռուսական մեքենաների պահանջարկի պահպանմանը, այնպես էլ հայրենական արդյունաբերության հետագա զարգացմանը, արտադրության ծավալների ավելացմանը և արտադրության արդիականացմանը և մոդելների տեսականու բարելավմանը: