Մինչև 18:00 կմնանք դատարանի բակում, ապա կգնանք ՁՊՎ․ զոհվածի հայր

Զոհված զինծառայող Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը, քիչ առաջ դատարանի բակում ներկայացրեց իրենց հետագա գործողությունների հաջորդականությունը։

Նա ասաց, որ այսօր մինչև 18:00 իրենք կմնան դատարանի բակում, ապա կգնան ՁՊՎ՝ հաջակցություն Գայանե Հակոբյանի։

Հիշեցնենք, որ Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ մայիսի 19-ին, քննում էր 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրիկին՝ Գայանե Հակոբյանին կալանավորելու միջնորդությունը։ Գայանե Հակոբյանին մեղադրում են Աշոտ Փաշինյանին իբրև առևանգելու մեջ։

Դատարանի որոշման հրապարակումը՝ վաղը՝ մայիսի 20-ին, ժամը 15:00-ին։

Մանրամասները՝ տեսանյութում։