ՌԴ-ն լռության ռեժիմ է հայտարարել և մարդասիրական միջանցքներ բացել Ուկրաինայում. ինչո՞ւ

Ռուսական կողմը լռության ռեժիմ է հայտարարել և մարդասիրական միջանցքներ բացել, որպեսզի Մարիուպոլի և Վոլնովախայի բնակիչները հեռանալու հնարավորություն ունենան: Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնել է ՌԴ ՊՆ-ն:
«Այսօր՝ մարտի 5-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 10-ից ռուսական կողմը լռության ռեժիմ է հայտարարում և մարդասիրական միջանցքներ բացում Մարիուպոլից և Վոլնովախայից խաղաղ բնակիչների դուրս գալու համար»,- հայտնել են գերատեսչությունից։
ՌԴ պաշտպանության նախարարությունը պարզաբանել է, որ ուկրաինական կողմի հետ համաձայնեցվել են հումանիտար միջանցքները և ելքի ուղիները։