«Վադացած ֆեյքաֆաբրիկա և դավաճանապաշտ զանգված, խոսքս Բրյունետին չէր վերաբերվում». Անդրե

Երգիչ Անդրեն երեկ անդրադառնալով սահմանային իրավիճակին և Բրյունետի եվրատեսիլյան ելույթին՝ գրել էր․
« «Եվրատեսիլ»-ում կիսաեզրափակչից Հայաստանը կանցնի եզրափակիչ և բոլորդ «ուռաաա» ստատուսներ կգրեք, հաջողություն եմ մաղթում մեր պատվիրակին, բայց այսօր առավոտից մեր սահմաններում ամբողջ օրը պատերազմ է և կրակում են անդադար, ունենք վիրավոր զինվորներ, բայց դուք ձեր գործին եղեք, չխանգարեմ։ Չհանեմ հանկարծ ձեզ խորը քնից»:
Պարզաբանելով նախօրեին արված գրառումը՝ վերջինս ինստագրամի «սթորի» բաժնում տեղադրել է ևս մեկ գրառում, որում մասնավորապես ասվում է․
«Այս գրառումից վադացած ֆեյքաֆաբրիկա և դավաճանապաշտ զանգված, խոսքս մեր տաղանդավոր Բրյունետին չէր վերաբերվում, այլ համատարած անդարբերությանն էր վերաբերվում այսօրվա պատերազմական դեպքերի վերաբերյալ: Մեր տաղանդավոր պատվիրակին շնորհավորում եմ իր փայլուն ելույթի համար և մաղթում հաղթանակ: Առաջ Հայաստան»։