Վագները վերադառնում է Ռուսաստա՞ն․ ի՞նչ է հայտնի

Վագներիցիները կարող են Բելառուսից վերադառնալ Ռուսաստան․ այս գործընթացի հավանական մեկնարկը կարող է վկայել Վլադիմիր Պուտինի և Եվգենի Պրիգոժինի պայմանավորվածությունների խախտման մասին․ հայտնում են ռուսական տելեգրամյան ալիքները։
Ռուսաստանի կառավարության անանուն աղբյուրը պնդում է, որ Վագների զինյալներին Բելառուսից դուրս բերելու առաջին փուլն են իրականացնում։ Այժմ նրանք իբր 500-ից 600 մարդու տեղափոխում են Կրասնոդարի երկրամաս, Վորոնեժ և Ռոստովի մարզեր։ Երկրորդ փուլը պետք է սկսվի օգոստոսի 13-ից հետո։
Վագներցիները կարող են հեռանալ Բելառուսից՝ Լուկաշենկոյի՝ իրենց ֆինանսավորելուց հրաժարվելու պատճառով, երբ պարզվեց, որ Ռուսաստանը չի փոխհատուցի նրանց աշխատավարձը։ Միաժամանակ նրանց հրահանգիչների մի փոքր խումբ կմնա Բելառուսի Հանրապետությունում՝ բելառուս զինվորականներին պատրաստելու համար։