Սա այն գործն է, որ պետք է լինի հրապարակային տիրույթում մշտապես. Աշոտյանի փաստաբան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը հետաձգվել է, այն կշարունակվի ժամը 18։30-ից։ 
Դատարանի բակում լրագրողների հետ զրույցում Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը նշեց, որ հարցաքննությունների տեսաձայնագրություններ կան, որտեղ հրապարակվում են ներքին և արտաքին դիտումները և Աշոտյանը կարողացել է քրեակատարողական հիմնարկի պայմաններում ծանոթանալ դրանց մի մասին։

«Իր խոսքով՝ հայնաբերել է լուրջ հակասություններ գրավորի և բանավորի միջև, հետևաբար, անհրաժեշտություն կա դրանք մինչև վերջ դիտելու։ Դատարանում համակարգիչ տեղադրեցին ու նիստը հետաձգեցին, որ երեկոյան մնացյալին ծանոթանանք։ Թափ-թազա համակարգիչներ են բերել»,-նշեց նա։ 

Մանրամասները՝ տեսանյութում