Կշարունակի՞ Օղակաձև այգին ծառայել իր նպատակին՝ կախված է յուրաքանչյուր երևանցուց․ «Ազգային առաջընթաց»

Գիտեի՞ք, որ Երևանի Օղակաձև այգու ստեղծումը ձգձգվել է շուրջ 40 տարի։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Ավագանու՝ «Ազգային առաջընթաց» խմբակցությունը․
«1924 թվականին հատակագիծն արդեն պատրաստ է եղել, սակայն կյանքի է կոչվել միայն 1960-ականներին։
Մայրաքաղաքի համար այս չափազանց կարևոր այգին նախաձեռնել է «Երևաննախագծի» N2 ճարտարապետական արվեստանոցը` Ֆենիքս Դարբինյանի ղեկավարությամբ
Այգին միշտ եղել է երևանցիների կողմից ամենասիրված վայրերից մեկը:
Ցավոք, 1990-ականներից այգին սկսեց ապականվել Գետառը ցամաքեց, տարածքները տրվեցին վարձակալության, հայտնվեցին անկանոն ու տգեղ կառուցված սրճարաններ:
Եվ այդ տխուր վիճակը տևեց շուրջ 30 տարի: Այգու բարեկարգման աշխատանքները սկսվեցին միայն 2019 թվականին: Արդյունքում Օղակաձև այգին որոշակիորեն վերադարձրեց իր նախկին տեսքն ու սկսեց ծառայել հիմնական նպատակին, որն է՝ երևանցիների և մայրաքաղաքի հյուրերի առողջ հանգիստն ու ժամանցն ապահովելը:
Այսօր Երևանի Օղակաձև այգու ապագան կախված է յուրաքանչյուր երևանցուց, և յուրաքանչյուրի մոտեցումը շատ կարևոր է այս հարցում: Կշարունակի՞ այգին ծառայել իր հիմնական նպատակին, թե՞ կդառնա տարբեր մարդկանց ամբիցիաների սովորական արտացոլանք...»,- ասվում է հաղորդագրության մեջ։