Սուրեն Պապիկյանը առանձնազրույցներ է ունեցել սպաների հետ. ինչ է քննարկվել

 Սուրեն Պապիկյանը առանձնազրույցներ է ունեցել սպաների հետ. ինչ է քննարկվել

Փետրվարի 28-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շարունակել է առանձնազրույցները ՊՆ N զորամասի սպաների հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Գումարտակների, վաշտերի, դասակների հրամանատարների, տեղակալների հետ զրույցում նախարար Պապիկյանը հորդորել է խստորեն հետևել ստորաբաժանումներում կանոնադրային փոխհարաբերությունների պահպանմանը, ամրապնդմանը, և ամենօրյա զրույցների, դաստիարակչական միջոցառումների կիրառմամբ ապահովել զորքերի ծառայության բնականոն ընթացքը:

Սուրեն Պապիկյանը հրահանգել է հատկապես մեծ ուշադրություն դարձնել զենքի օգտագործման, զինտեխնիկայի շահագործման անվտանգության կանոնների պահպանմանը, մարտական հերթապահության շրջաններում զգոնության բարձրացմանը:

Նախարար Պապիկյանը ստորաբաժանման հրամանատարների հետ զրույցում կարևորել է նաև պատժի և խրախուսանքի գործիքակազմի կիրառումը՝ լավագույն զինծառայողների օրինակով գումարտակներում դրական արդյունք ապահովելու համար: