Ամեն ինչ ցավում է. գարնան գալուստով տարբեր հիվանդություններ կարո՞ղ են սրվել

Ամեն ինչ ցավում է. գարնան գալուստով տարբեր հիվանդություններ կարո՞ղ են սրվել

Գարնան գալուստով մեզանից շատերը բախվում են տարբեր տեսակի ցավերի սրման հետ՝ գլխացավեր, հոդացավեր, մկանային ցավեր և այլն։ Սա հաճախ կապված է եղանակային պայմանների փոփոխության հետ: Գարունը ցրտից տաք, կարճ օրերից ավելի երկար օրերի անցման շրջան է։ Մարդու օրգանիզմը ստիպված է հարմարվել տեղի ունեցող փոփոխություններին, ինչը սթրես է առաջացնում և հանգեցնում քրոնիկ հիվանդությունների սրման, որի ախտանիշ կարող է լինել ցավային համախտանիշը։

«Գարնան սկզբին եղանակը դառնում է անկայուն. ջերմաստիճանի և մթնոլորտային ճնշման կտրուկ փոփոխությունները, որոնք տեղի են ունենում տարվա այս եղանակին, ազդում են արյունատար անոթների և հոդերի վրա: Եղանակային պայմանների նկատմամբ զգայուն մարդկանց համար դա կարող է առաջացնել գլխացավեր, միգրեն և հոդերի ցավ: Ձմռանից հետո օրգանիզմը հաճախ հանդիպում է վիտամինների և հանքանյութերի, հատկապես վիտամին D-ի, որն արտադրվում է արևի լույսի ազդեցության տակ, պակասի: Սննդանյութերի պակասը թուլացնում է իմունային համակարգը, վատթարանում է անոթների և հոդերի վիճակը, ինչը մեծացնում է ցավի նկատմամբ զգայունությունը», - MedikForum.ru-ին ասաց թերապևտ Իրինա Անդրեևան:

Բժիշկը նշեց, որ գարնան սկիզբն ուղեկցվում է ցերեկային ժամերի ավելացմամբ, ինչն իր հերթին ազդում է մելատոնին և սերոտոնին հորմոնների արտադրության վրա։ Այս ժամանակահատվածում տեղի ունեցող հորմոնալ տատանումները կարող են առաջացնել գլխացավեր, հոգնածություն և նյարդային համակարգի հետ կապված հիվանդությունների սրացում։

Բացի այդ, գարնանը ալերգիայի գործոնն ավելի էական է դառնում՝ ծաղկող բույսերը «արթնանում» են և սկսում արագ աճել, ինչը շատերի մոտ առաջացնում է տարբեր ալերգիկ ռեակցիաներ։ Ալերգիան հաճախ ուղեկցվում է գլխացավով, քթի լցվածությամբ և ինքնազգացողության ընդհանուր վատթարացմամբ: