Աննա Վարդապետյանը շարունակում է կադրային փոփոխությունները գլխավոր դատախազությունում

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը գործի անցնելու առաջին օրից աչքի ընկավ կադրային փոփոխությունների իրականացմամբ։
Այս մասին գլխավոր դատախազը երեք պաշտոնից ազատման հրաման է ստորագրել։
Պաշտոնից ազատվել է ՀՀ դատախազության գլխավոր քարտուղարի տեղակալ Համլետ Գրիգորյանը, ՀՀ գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Արսեն Սիմոնյանը, ՀՀ դատախազության տեղեկատվական տեխնոլոգիաների ապասարկման և անվտանգության ապահովման վարչության պետ Անդրանիկ Սաղոյանը։
Նշենք, որ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականններ են նշանակվել Տաթևիկ Սարուխանյանը և Մհեր Ափրիկյանը։
Հիշեցնենք, նաև որ ավելի վաղ լուրեր էին պտտվում, թե ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը նույնպես շուտով կլքի գլխավոր դատախազությունը, քանի որ նրա աշխատանքը չի գոհացնում Վարդապետյանին։
Լուրերը, սակայն, MediaHub.am-ի հետ զրույցում հերքեց հենց Բաղդասարյանը՝ ընդգծելով, որ ազատման դիմում գրել չի պատրաստվում։
Լիաննա Թորոսյան