Զոհերի ծնողները մի ձեռքով խունկ են ծխում, մյուսով՝ Փաշինյանին հեռացնելու պահանջի տակ ստորագրում (տեսանյութ)

Զոհերի ծնողները մի ձեռքով խունկ են ծխում, մյուսով՝ Փաշինյանին հեռացնելու պահանջի տակ ստորագրում (տեսանյութ)

 

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ստորագրահավաքը սկսվեց Եռաբլուր զինվորական պանթեոնից։ Շատերը պնդում են, որ պանթեոնը քաղաքականացնել պետք չէր, չնայած որ, եղան ծնողներ, որոնք մասնակցեցին ստորագրահավաքին։

«Ազատագրական շարժման» նախաձեռնող խմբի անդամ Նաիրի Հոխիկյանի խոսքով՝ իրենց պահանջը քաղաքական չէ, այլ հանուն հայրենիքի է։ Ստորագրահավաքին մասնակցողները պնդում են՝ այնպիսի իրականության մեջ ենք ապրում, որ հերոսների ծնողները մի ձեռքով խունկ են ծխում, մյուսով՝ Փաշինյանին հեռացնելու պահանջի տակ ստորագրում։

Մանրամասները՝ տեսանյութում։