Իսրայելը հարձակվել է «Հըզբոլլահի»պահեստների և Լիբանանի բնակելի թաղամասերի վրա (տեսանյութեր)

Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռներն այսօր կեսօրին հարվածներ են հասցրել «Հըզբոլլահի» զինամթերքի և հրթիռների քողարկված պահեստներին Տյուրոս քաղաքում
Իսրայելը նաև հարձակվել է Լիբանանի հարավում Սուր քաղաքի բնակելի թաղամասերի վրա։ Մի քանի շենք է փլուզվել, գրել են տեղական լրատվամիջոցները։
Գնդակոծությունից հետո քաղաքի կենտրոնում ծխի թանձր ամպեր են բարձրացել։